«ԱրմենՏել»-ը Նոր Նորքում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ է բացել

«ԱրմենՏել»-ը Նոր Նորքում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ է բացել

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Երևան քաղաքում` Նոր Նորքի շրջանում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Ավետիսյան 48/1 հասցեում` «Սթար» սուպերմարկետի տարածքում: Նոր գրասենյակն աշխատելու է առանց հանգստյան օրերի` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:

«Բացելով վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ` մենք փորձում ենք մեր ծառայություններն ավելի մոտ դարձնել մեր հաճախորդներին: Հեռախոսների և պլանշետների մեծ տեսականին ինչպես նաև մեր կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակն այժմ հասանելի է «Սթար» սուպերմարկետի այցելուներին: Համոզված եմ, որ սա ևս մեկ քայլ է առավելագույն արագ, սակայն որակով սպասարկում ապահովելու համար»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընկերությունից հայտնում են, որ մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը պլանավորում է մայրաքաղաքում բացել վաճառքի և սպասարկման ևս մի քանի գրասենյակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---