3 մայիսի 2012 - 18:31 AMT
«Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստները հուլիսին բարեգործական խաղ կանցկացնեն

Հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստները հուլիսին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում բարեգործական խաղ կանցկացնեն:

«Մանչեսթերի» կազմում կխաղան Ռոյ Քինը, Էդվին վան դեր Սարը, Դենիս Իրվինը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը և Բրայան Ռոբսոնը: «Ռեալի» կազմում հանդես կգան Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Ֆերնանդո Ռեդոնդոն, Ֆերնանդո Յերրոն, Էմիլիո Բուտրագենյոն, Մանուել Սանչիսը, Իվան Էլգերան և Ֆերնանդո Մարյենտեսը:

Խաղը կլինի բարեգործական, և ողջ գումարը կհատկացվի աֆրիկյան երկրներին: Տոմսերը կարժենան 5, 10 և 15 եվրո:

Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, պատասխան հանդիպումը տեղի կունենա 2012թ. հունիսի 2-ին «Օլդ Թրաֆֆորդում»: