3 մայիսի 2012 - 19:24 AMT
Մարտին Կալլեն. EURO-2012-ի նախապատրաստությունը լավ է ընթանում

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մասի նախապատրաստությունը լավ է ընթանում, իսկ մրցաշարը տեղի կունենա բարձր մակարդակով բոլոր կազմակերպչական ասպեկտներում: Այդ մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը: «EURO-2012-ի նախապատրաստությունը լավ է ընթանում»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, և հաջորդ շաբաթ առաջնության օբյեկտները կհանձնվեն ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը: