3 մայիսի 2012 - 18:32 AMT
Ազգային ժողովի հերթական նիստը չի կայացել

Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չի կայացել` քվորումի չապահովման պատճառով: ԱԺ-ից հայտնում են, որ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չկայացած: