3 մայիսի 2012 - 18:49 AMT
Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերը կվաճառվեն մայիսի 4-ից

2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Խաղի տոմսերը վաճառվելու են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Գյումրիում և Վանաձորում տոմսերը կվաճառվեն Հայ Մամուլի կրպակներից: Արևմտյան և արևելյան տրիբունաների տոմսերը կարժենան 8000 և 5000 դրամ, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներինը` 3000 դրամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: