3 մայիսի 2012 - 19:18 AMT
Միգրացիոն պետական ծառայությունը մեկնաբանել է «Հայկական ժամանակի» հրապարակումը

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունից PanARMENIAN-ին տեղեկացնում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 3-ի համարում հրապարակվել էր հետևյալ տեղեկությունը.«ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը լավագույն դեպքում 1 մլն. 150 հազար է: Այն, որ նշված թիվը չի համապատասխանում իրականությանը, երևում է ՀՀ բնակչության առանձին խմբերի թվաքանակների վերաբերյալ տվյալների վերլուծությունից»:

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունից հայտնում են, որ «համաձայն ՀՀ ԱՎԾ-ի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թ. հունվար- մարտին» զեկույցի`

• 2011 թ. տարեվերջին թոշակառուների թիվը կազմել է 509.312

• 2011/12 ուս.տարում ԲՈՒՀ-երում 18 և բարձր տարիքի ուսանողների թիվը կազմել է 84.877

• Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 18 և բարձր տարիքի 13.407 ուսանող

• 2012 թ. տարեսկզբի դրությամբ զբաղվածների թիվը կազմել է 1.175.100, իսկ գործազուրկներինը 265.700 մարդ /անշուշտ զբաղվածների մեջ փոքր թվով ներառված են նաև աշխատանք ունեցող թոշակառուները/: Եթե դիտարկված խմբերի թվաքանակներին ավելացնենք նաև տնային տնտեսուհիների, զինծառայողների թվաքանակները, ապա ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը առնվազն կրկնակի անգամ կգերազանցի օրաթերթում հրապարակված թվին»: