Ընդդիմադիր ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Երևանում մայիսի 8-ին

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Երևանում մայիսի 8-ին

PanARMENIAN.Net - ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հաղորդել է, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 8-ին: Նրա խոսքով` ՀԱԿ-ի դիմումն իշխանությունների կողմից արդեն ընդունվել է ի գիտություն:

Երևանում` Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մասնակիցների քանակով սա ՀԱԿ-ի վերջին հանրահավաքներից ամենաբազմամարդն է:

Հանրահավաքը բացել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ ՀԱԿ-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 10-ին Ապարանում և ավարտել մայիսի 1-ին Գյումրիում: Նա նշել է քարոզարշավի հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին դրա համար: «Կեցցե'ն Հայաստանի քաղաքացիները, ովքեր իրենք են որոշում իրենց ապագան»,- ասել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---