ՀԱԿ-ը չի բացառում ընտրություններից հետո մասնակցությունը կոալիցիայում

ՀԱԿ-ը չի բացառում ընտրություններից հետո մասնակցությունը կոալիցիայում

PanARMENIAN.Net - Ինչպես ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձևավորվել նոր, «իրական կոալիցիա»։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում` կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ` նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։

Նա ընդգծել է, որ առաջիկա ընտրությունների գլխավոր նպատակը պետք է դառնա ՀՀԿ-ին իշխանության մենատիրությունից զրկելը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---