Մայիսի 8-ին Հովսաննա Պետրոսյանը կներկայացնի Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հագուստի նոր հավաքածուն

Մայիսի 8-ին Հովսաննա Պետրոսյանը կներկայացնի Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հագուստի նոր հավաքածուն

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում կկայանա արցախցի երիտասարդ դիզայներ Հովսաննա Պետրոսյանի հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայների խոսքով` նոր հավաքածուն Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվերն է և նվիրված է Շուշիի 20-րդ տարեդարձին։

«Հավաքածուն բաղկացած է վեց շորից և կատարված է արցախյան տարազի տարրերով ու ժամանակակից լուծումներով։

Գույներում գերադասում եմ բաց ու հանգիստ երանգները»,- ասաց դիզայները։

Հովսաննա Պետրոսյանի խոսքով` հավաքածուն ստեղծելու գործում իրեն ոգեշնչել է Միքայել Ոսկանյանի «Mix Art» խմբի էթնոջազ երաժշտությունը, ինչից էլ ծագել է որոշ հագուստների վրա թառ գործիք և թթենի պատկերելու գաղափարը։

Նշենք, որ սա դիզայների թվով չորրորդ հավաքածուն է։ Մինչ այդ եղել են «Կանացի քմայք», «Հեղնար» և «Լեռնուհի» հավաքածուները։

«Լեռնուհի» հավաքածուով Հովսաննա Պետրոսյանը մասնակցել է «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների մրցույթին։

Ինչ վերաբերում է նոր հավաքածուի հետագա ճակատագրին, Հովսաննա Պետրոսյանը հույս ունի, որ այդ հավաքածուով կմասնակցի մայիսի վերջին Երևանում կայանալիք «Նորաձևության շաբաթ» փառատոնին, հաղորդում է Karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---