«Հրապարակ». Մասիսում հնչել են առաջին կրակոցները

«Հրապարակ». Մասիսում հնչել են առաջին կրակոցները

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ առաջին կրակոցներն են հնչել Մասիսում: Այստեղ շատ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն` ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Լարումն այնքան է մեծացել, որ որկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա: Ուշ երեկոյան դեպքի վայրը շրջապատված է եղել ոստիկաններով, սակայն դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---