Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը Ֆինլյանդիայի վարկանիշային մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից

Ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը Ֆինլյանդիայի վարկանիշային մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին ֆիննական Վանթաա քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Մինչև 60 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը կհանդիպի Մանդահնարան Գանզորիգին (Մոնղոլիա), Մուսա Մուրթազալիևը (74 կգ ք/կ) 1/16 եզրափակիչում կպայքարի Յուն-Սեոկ Լիի դեմ (Կորեա), իսկ Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ)` Գերգելի Սանդոր Կիսսի դեմ (Հունգարիա):

Ռուսլան Բասիև մինչև 120 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա մայիսի 5-ին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան այն ըմբիշները, ովքեր դուրս կգան եզրափակիչ:

Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---