4 մայիսի 2012 - 11:08 AMT
Վիկտոր Յանուկովիչ. EURO-2012-ին նախապատրաստվելիս անհրաժեշտ է հաշվի առնել Դնեպրոպետրովսկի պայթյունները

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդգծել է, որ 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հաշվի առնել ապրիլի 27-ի Դնեպրոպետրովսկի պայթյունները:

«Հաշվի առնելով, որ մեզ սպասվում է EURO-2012, բնականաբար, անհարժեշտ է հաշվի առնել բոլոր մանրուքները, և կարճ ժամանակում անել անհրաժեշտ աշխատանքները»,-Յանուկովիչի խոսքը հաղորդում է podrobnosti.ua-ն:

Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե աշխատանքները նույն ռեժիմով ընթանային, ինչ ապրիլի 27-ի պայթյուններից հետո, 2012թ Եվրոպայի առաջնությանը կարելի էր ավելի լավ նախապատրասվել:

Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի կենտրոնում` հասարակական վայրերում, տեղի են ունեցել 4 պայթյուններ: Դրանց արդյունքում վնասվածքներ է ստացել 31 մարդ:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Ուկրաինայում և Լեհաստանում կկայանա հունիսի 8-հուլիսի1: