4 մայիսի 2012 - 11:42 AMT
Իրանը մտադիր չէ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ում իր օրինական իրավունքներից

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի-Ասգար Սոլթանիեն նշել է, որ Իրանը չի հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ում իր օրինական իրավունքներից: Նա ասել է, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ:

Նա հայտնել է նաև, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի բանակցությունների հերթական փուլը կանցնի մայիսի 14-15-ին Վիեննայում Իրանի ներկայացուցչությունում:

Ալի-Ասգար Սոլթանիեն նշել է նաև, որ Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի խիստ հսկողության ներքո՝ հավելելով, որ ՄԱԳԱՏէ-ն մշտապես տեսչական այցեր է կատարում Իրանի միջուկային օբյեկտներ և Իրանի ողջ միջուկային գործունեությունը ՄԱԳԱՏէ-ի հսկողության տակ է, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: