Բակո Սահակյանը 11 դատապարտյալի ներում է շնորհել

Բակո Սահակյանը 11 դատապարտյալի ներում է շնորհել

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 11 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:

Մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---