4 մայիսի 2012 - 12:41 AMT
Թուրքիան քննադատել է Իսրայելին` Պաղեստինի տարածքներում բնակավայրեր կառուցելու համար

Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին` նոր բնակավայրերի շինարարական աշխատանքները ընդլայնելու համար:

Հայտարարությունում ընդգծվում է, որ նախորդ տարվա հոկտեմբերին միջազգային հանրությունը, այդ թվում` Թուրքիան, քննադատել է Իսրայելի` նոր բնակավայրերի կառուցման ծրագրերը և ասվում է, որ վերջինիս իրական նպատակը խաղաղությունը չէ:

Հայտարարությունում ասվում է, որ Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները ակնհայտորեն միջազգային իրավունքի խախտում են և խարխլում են խաղաղության հիմքերը, հաղորդում է TRT-Russian-ը: