4 մայիսի 2012 - 13:36 AMT
ՀԱՍԿ ղեկավարը վստահ է, որ Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն

Ռուսաստանը հաջողությամբ կանցկացնի 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչիում, համոզված է Համաամերիկյան սպորտային կազմակերպության նախագահ, Մեքսիկայի Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Մարիո Վասկես Ռանյան:

«Ռուսաստանը, որտեղ դեռ 2007-ին Օլիմպիական խաղերի անցկացման համար ոչինչ պատրաստ չէր, սկսել է ակտիվորեն աշխատել, և այժմ կարելի է ասել, որ առաջընթացն ակնհայտ է և ես կազմակերպչական որևէ խնդիր չեմ տեսնում»,-նրա խոսքը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՍԿ-ը ներառում է Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև Կարիբյան ավազանի ավելի քան 40 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ:

Նրա կարծիքով 1980թ Մոսկվայի Օլիմպիադան կազմակերպչական տեսանկյունից, լավագույններից էր: