Արմեն Ռուստամյան. Միջկուսակցական շտաբը կշարունակի իր գործունեությունն ապագա խորհրդարանում

Արմեն Ռուստամյան. Միջկուսակցական շտաբը կշարունակի իր գործունեությունն ապագա խորհրդարանում

PanARMENIAN.Net - Ընտրախախտումների դեմ միջկուսակցական շտաբը կշարունակի իր գործունեությունն ապագա խորհրդարանում: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ընտրացուցակի երկրորդ համար Արմեն Ռուստամյանը միջկուսակցական շտաբի նիստում: Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական ուժերն ունեն ընդհանուր նպատակներ, կառուցվածքային փոփոխությունների ցանկություն, մասնավորապես, մեծմասնական ընտրակարգից հրաժարվելու մտադրություն:

«Գլխավորն այն է, որ ընտրական իրավունքի պաշտպանությունն այն հիմքն է, որի վրա կարելի է համագործակցել նաև ապագայում»,-ասել է նա:

Ռուստամյանը նաև կարևորել է միջկուսակցական շտաբի դերը առաջիկա ընտրություններում հնարավոր խախտումների դեմ պայքարում: «Մի բան է երբ խախտումների մասին մի ուժ է խոսում և այլ բան է, երբ խախտումների մասին 3 քաղաքական ուժ է խոսում»,-ասել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---