4 մայիսի 2012 - 14:15 AMT
ՀՀԿ-ն չի ստանա ձայների ճնշող մեծամասնությունը, գտնում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, չի ստանա քվեների ճնշող մեծամասնությունը (50 տոկոս և մեկ ձայն), մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն կարող է ստանալ քվեների հարաբերական մեծամասնություն, փոխարենը քաղաքագետը չի բացառում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) միավորումը մեկ այլ ուժի հետ, որի արդյունքում նա կարող է դառնալ ճնշող մեծամասնություն խորհրդարանում: Մարկարովը քիչ հավանական է համարում ԲՀԿ-ի և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միավորումը, քանի որ միավորումը դա նաև համատեղ քաղաքականութան մշակում է, ինչը դժվար հնարավոր լինի այս դեպքում:

Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզչությունն, ըստ քաղաքագետի, անցավ կոռեկտ, առանց սև PR-ի օգտագործման: Նա նաև ասաց, որ չկար հակաքարոզչություն, բայց կար մեղադրանք մեկը մյուսի հասցեին: Բանավեճ, ըստ մասնագետի, որպես այդպիսին չի եղել, փոխարենը եղել է ինքնաներկայացում: Բացի այդ, այս ընտրություններում պակասում էր գաղափարական հենքը, բացառությամբ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և Կոմունիստական կուսակցության:

Քաղաքագետը նաև կարծում է, որ այս տարի ավելի շատ եղել է կուսակցությունների ղեկավարների ընտրապայքար, քան կուսակցությունների` բացի ՀՅԴ-ից: