Երիտասարդներն ունեն շատ խնդիրներ, որոնք պետք է լուծեն հենց երիտասարդները

PanARMENIAN.Net - Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Աժ ընտրությունների համամասնական ընտրակարգով առաջադրված «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երիտասարդ թեկնածուները ներկայացրեցին իրենց կուսակցությունների առաջարկած դրույթները, երիտասարդներին հուզող հիմնական խնդիրները:

«Ժառանգության» թիմից անկուսակցական, Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանն ասաց, որ «Ժառանգությունը» երիտասարդական խնդիրներից շեշտը դնում է կրթության և լուսավորության վրա. «Քանի որ բոլոր հարցերի լուծումը կախված է երիտասարդությունից և որքան այն կիրթ և ուսյալ լինի, այնքան հասարակությունն ավելի լավը կդառնա»: Նրա խոսքով, «Ժառանգությունն» իր ծրագրում ներառել է, մարզերի երիտասարդների համար բուհական համակարգում սովորելու արտոնյալ պայմաններ, բայց կրթություն ստանալուց հետո վերադառնալու և մարզում աշխատելու պայմանով:

Նա նաև նշում է, որ այսօր Հայաստանում ամենալուրջը սոցիալական վիճակն է. «Մարզերում շրջել ենք, տեսել ենք վիճակը խայտառակ է, ընտրողներին առաջին հերթին հուզում են սոցիալական խնդիրները: Գործազրկությունը նույնպես լուրջ խնդիր է, երիտասարդը ռիսկ չի անում ընտանիք կազմել, քնաի որ չունի բնակարան, կամ աշխատանք»:

ՀԱԿ երտասարդ պատգամավոր Զարուհի Հովհաննիսյանը կուսակցության առաջ քաշած երիտասարդների խնդիրները չնշեց, նրա խոսքով պետության ներկայիս օլիգարխիկ համակագում որևէ բան ստեղծելն անհնար է. «Կետեր նշելու դեպքում դրանք կարող են մնալ միայն թղթի վրա: Օլիգարխիկ ավազակապետության մեջ բան փոխել չի կարելի, դեռ պետք է իշխանությունը փոխել»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը և ավելացրեց. «Ինչ ծրագրեր ուզում ես բեր, եթե կլանացված ու օլիգարխիկացված է, ոչ մի բան չի կարող գործել: Առաջին հերթին մեզ պետք է, որ մարդը լինի ազատ և նախ կարողանա ընտել»>:

ՀՅԴ համամասնական ցուցակի երիտասարդ թեկնածու Վահրամ Թամազյանն էլ ներկայացնելով «Դաշնակցության» ծրագրերը ասաց, որ կուսակցությունն իր ծրագրում աաջարկում է կրթական ոլորտի մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են կրթության ոլորտում մասնագիտությունների բաշխման կապվածությունը տնտեսական պահանջարկի հետ, ինչպես նաև ուսման վճարների չափի վերաբերյալ բարեփոխումներ: Նա նաև ներկայացրեց երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ՀՅԴ ծրագիրը. «Նորապսակները եթե որոշեն տուն կառուցել Երևանից 30 կմ հեռավորության վրա, պետության կողմից հողատարծքը կստանան անվճար, իսկ այդտեղ բիզնես հիմնելու համար հնարավորություն կունենան նաև արտոնյալ վարկ ստանալ, 10 տարի այնտեղ աշխատելու պայմանով»:

Բանախոսները, ներկակայցնելով իրենց կուսակցությունների ծրագրերը, նաև բանավեճի բռնվեցին, բայց մի հարցում համաձայն էին բոլոր կողմերը. Այսօր Հայաստանում երիտասարդներն ունեն շատ խնդիրներ, որոնք պետք է լուծեն հենց երիտասարդները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---