ՀՖՖ. Համացանցում տարածված հավաքականի մարզահագուստի նկարը կեղծ է

ՀՖՖ. Համացանցում տարածված հավաքականի մարզահագուստի նկարը կեղծ է

PanARMENIAN.Net - ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ համացանցում տարածված իբր «Ադիդաս» ընկերության երևանյան գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչության մարզաշապիկը ոչ մի ընդհանրություն չունի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ:

“Դա սպեկուլյատիվ լրատվություն է: Հավաքականի մարզաշապիկի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 5-ին ֆուտբոլի ակադեմիայում”,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ:

Հավաքականի նոր “Ադիդաս” մարզահագուստի շնորհանդեսին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---