Թեհրանը պնդում է Բաղդադում միջուկային ծրագրի վերաբերյալ բաց բանակցությունների հարցում

Թեհրանը պնդում է Բաղդադում միջուկային ծրագրի վերաբերյալ բաց բանակցությունների հարցում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանն անհրաժեշտ է համարում մայիսի 23-ին Բաղդադում «վեցնյակի» հետ բանակցություններն անցկացնել բաց մթնոլորտում: Նման հայտարարություն է կատարել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Սալեհիի խոսքով, իրանական կողմն ընդգծում է հանդիպման կարևորությունը` կողմերին կոչ անելով նոր բանակցային շրջանակ սահմանել:

Սալեհին նշել է, որ կողմերը պետք է պլան կազմեն հետագա քայլերը որոշման համար և հող նախապատրաստեն վստահության ամրանպնդման համար:

«Թեհրանը պատրաստ է բոլոր հարցերի կառուցողական քննարկում անցկացնել և առանց որևէ նախապայմանների»,- հայտնել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---