ՀՀ նախագահ. ՀՀԿ-ն ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև երկրում առկա թերությունները

ՀՀ նախագահ. ՀՀԿ-ն ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև երկրում առկա թերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձեռքբերումներից բացի շատ լավ գիտի նաև երկրում առկա թերությունները: Այսօր Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ երբեք չի հրաժարվել դրանց մասին ևս խոսելուց: Նրա համոզմամբ, հենց դրանում է Հանրապետականի ուժը:

«Մենք շարունակելու ենք ամրապնդել արդարությունը յուրաքանչյուրի համար: Մենք կառուցում ենք նոր հայրենիք, նոր Հայաստան, որը հավասար հնարավորությունների երկիր է: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն՝ անկախ իրենց քաղաքական կամ տնտեսական դիրքից: Մենք պետք է բացառենք արդարության կուսակցականացումը: Մենք պետք է բացառենք արդարության կիրառումն ըստ հասարակական դասերի ու խավերի: Հայաստանում օրենքի առջև պիտի բոլորը լինեն հավասար՝ հարուստ, թե աղքատ, կառավարող, թե ընդդիմադիր»,- ասաց նախագահը:

Նա նաև նշեց, որ խրախուսելու են մարդկանց երբեք չխուսափել բողոքելուց և, ըստ անհրաժեշտության, դիմել պետության վերահսկողական և կարգավորիչ մարմիններ, պահպանելու են երկրի կայունությունը արտաքին միջավայրի ցանկացած փոփոխության ու ճգնաժամերի պայմաններում:

«Մենք շարունակելու ենք բացել քաղաքական համակարգը և մերժել անհատապաշտ առաջնորդների և մեծ փողի պարտադրանքը: Մենք շարունակելու ենք փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունը: Մենք մերժել ու մերժում ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ: Ազատ խոսքի, այդ թվում նաև լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների գարշելի երևույթը մենք համարել ենք ու համարելու ենք անընդունելի: Մենք հավատում ենք: Եվ մենք փոխելու ենք»,-ընտրողներին վստահեցրեց Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---