Մուսա Մուրթազալիևը դուրս է մնացել ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային պայքարից

Մուսա Մուրթազալիևը դուրս է մնացել ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային պայքարից

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևըդուրս է մնացել Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային պայքարից:

1/8 եզրափակչում նա զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Մուրատ Գայդարովին 0:2 հաշվով:

Պայքարը շարունակում է միայն Արթուր Առաքելյանը (60կգ ք/կ), որը քառորդ եզրափակչում կհանդիպի Մանուել Պինեդայի (Կանադա) հետ:

Ռուսլան Բասիևը մինչև 120կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա մայիսի 5-ին: Օլիմպիական ուղեգրեր կստանան եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն միայն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---