Այժմ Դոմինիկ Սթրոս Կանին կասկածում են խմբակային բռնաբարության մեջ![]() 4 մայիսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական դատախազությունը սկսել է ուսումնասիրել վկաների ցուցմունքները Վաշինգտոնում օրգիաներից մեկի ժամանակ խմբակային բռնաբարության մեջ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի մասնակցության մասին, հաղորդում է Agence France-Presse-ը: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, նրանց մոտ հայտնվել են բռնաբարության մեջ Սթրոս Կանի մասնակցության նոր ապացույցներ, ուստի հետաքննությունը շարունակվելու է: Խոսքը գնում է բելգիացի մարմնավաճառի ցուցմունքների մասին, ով պնդում է, որ 2010-ի դեկտեմբերին նրան բռնի կերպով ստիպել են սեռական ակտի մեջ օրգիայի ժամանակ, որին մասնակցել է ԱՄՀ նախկին ղեկավարը և նրա ընկերները: Ավելի վաղ Սթրոս Կանը խոստովանել է, որ ԱՄՀ տնօրեն եղած ժամանակ նա չափազանց ակտիվ սեռական կյանք է վարել, սակայն կտրականապես հերքել է մեղադրանքներն իր սեռական պարտնյորների նկատմամբ բռնության կիրառելու մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |