«ԱրմենՏելը» աջակցություն կցուցաբերի «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին

«ԱրմենՏելը» աջակցություն կցուցաբերի «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը կցուցաբերի երկարաժամկետ աջակցություն «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին: Ընկերությունից հայտնում են, որ «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի երիտասարդական թիմը գործում է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնում, որը պարբերաբար կազմակերպում է ինտելեկտուալ խաղեր և մասնակցում հեռուստատեսային տարբեր մրցույթների: «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կկազմակերպվեն մի շարք ինտելեկտուալ մրցույթներ Հայաստանի երիտասարդական տարբեր թիմերի միջև, ինչպես նաև կրթական էքսկուրսիաներ և այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս տաղանադավոր երիտասարդների աջակցությանն ուղղված կրթական ծրագրերին: Մենք ավանդաբար հովանավորում ենք տարբեր ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ, և «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցույթը դրանցից մեկն է: Համոզված եմ, որ մեր աջակցության շնորհիվ երիտասարդական թիմում ներգրաված երեխաները հնարավորություն կունենան էլ ավելի ընդլայնելու իրենց մտահորիզոնը և հաջող կերպով հանդես կգան տարբեր ինտելեկտուալ մրցույթներում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանն իր հերթին նշել է. «Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը մեր երիտասարդական թիմին աջակցության ցուցաբերելու համար: Վերջին վեց տարիների ընթացքում մեր ինտելեկտուալ ակումբն ակտիվ գործունեություն է վարում, և ես համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ այն էլ ավելի կընդլայնվի, իսկ մեր համագործակցությունը կդառնա բարի ավանդույթ և կհաստատի բարեկամություն այս երկու կազմակերպությունների միջև»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---