Քաղաքապետը հանդիպել է իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Քաղաքապետը հանդիպել է իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Ինչպես PanARMENIAN.Net ւ հաղորդում են Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` քաղաքապետը` ողջունելով հյուրերին, ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները:

Քաղաքապետը կարևորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը. «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր համագործակցությունը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում>>: Ռենկո ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին վստահեցրել է, որ ընկերությունը կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում:

ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին ևս ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:

Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---