Ուրուգվայը չի ցանկանում առաջինը ճանաչել ԼՂ անկախությունը

Ուրուգվայը չի ցանկանում առաջինը ճանաչել ԼՂ անկախությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն: Այցի շրջանակում այսօր նա հանդիպել է ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներին: Նախ Ալմագրոն փակ դռների ետևում ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկեց Հայ-ուրուգվայական հարաբերություններն, այնուհետև հանդես եկավ մամուլի ասուլիսով:

«Մենք խիստ կարևորում ենք Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունները և պատրաստ ենք գործակցելու հարաբերություների սերտացման ուղղությամբ: Ուզում ենք պահպանել հարաբերությունները քաղաքական կուսակցությունների հետ և էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել», - իր խոսքում նշեց Ուրուգվայի ԱԳ նախարարը: Ալմագրոյի խոսքով` ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը պարզեցին նաև, որ շատ հարցերում համակարծիք են դաշնակցականների հետ: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ուրուգվայը դառնա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած առաջին երկիրը` օրինակելով մյուսներին` Լուիս Ալմագրոն պատասխանեց. «Մենք չենք ցանկանում որևէ բանում լինել առաջինը: Հույս ունենք, որ մինչ մեր կողմից ԼՂ անկախության ճանաչումը այլ երկրներ կանեն այդ քայլը»-, ասաց նա:

Ուրուգվայի ԱԳ նախարարը նշեց նաև, որ այս հարցում չափազանց կարևոր է ինքնորոշման իրավունքը, նաև հավելեց, որ «պատերազմի մասին խոսելը չի նպաստի հարցի լուծմանը»:

Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին Ալմագրոն ասաց, որ Ուրուգվայը կփորձի Դաշնակցությանն ավելի մոտեցնել իրենց երկրի կուսակցություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---