ICES դիտորդները շարունակում են հետևել նախընտրական արշավին

ICES դիտորդները շարունակում են հետևել նախընտրական արշավին

PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների շտաբը շարունակում է հետևել նախընտրական գործընթացներին: Մայիսի 4-ին ներկայացվեց առաքելության միջանկյալ զեկույցը՝ «Հայաստանի Հանրապետության ԸՕ և ընտրակարգի վերլուծություն, ԿԸՀ աշխատանքի և հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների աշխատանքի վերլուծություն» թեմայով:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել առաքելության մամլո ծառայությունում, մայիսի 5-ին առաքելության անդամները, Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն մի շարք հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ: Նրանք իրենց կարծիքը կհայտնեն Հայաստան-ԵՄ, Հայաստանի եվրաինտեգրման ու ԵՄ հետ Հայաստանի ապագա համագործակցության վերաբերյալ:

Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ ու Իսրայելի ներկայացուցիչներ: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Քնեսեթի XV գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---