Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Տեր-Պետրոսյանը դիտորդներին ներկայացրել է իր դիտողություններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության առնչությամբ` հատկապես նշելով ընտրացուցակների ուռճացման խնդիրը և համարելով դա ընտրությունների ընթացքում կեղծումների համար հիմնական պահեստ:

ՀԱԿ-ի ղեկավարը նաև պատասխանել է մոնիթորինգային առաքելության մասնակիցների հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---