12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

Հայաստանի ԱԻՆ. Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոնում պայթյունից տուժած 66 հոգի

Հայաստանի ԱԻՆ. Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոնում պայթյունից տուժած 66 հոգի

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 4-ին` ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հնրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, “Արմենիա” բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:

ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել հավելյալ տեղեկատվություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---