12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

Հանրապետության հրապարակի պայթյունի հետևանքով բուժօգնության է դիմել արդեն 139 մարդ

Հանրապետության հրապարակի պայթյունի հետևանքով բուժօգնության է դիմել արդեն 139 մարդ

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին նոր տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ` ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, “Արմենիա” բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, “Հերացի” թիվ մեկ հիվանդանոց` 20, Նաիրի բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա: Նախնական տվյալներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 139 մարդ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---