5 մայիսի 2012 - 10:28 AMT
«Ժողովուրդ». Տավուշի մարզում հրդեհներն անտեսում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ սովորաբար ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի մարզում հորդ անձրևներ են տեղում: Բայց «այս տարի անձրևներ գրեթե չեղան, չորային եղանակ էր: Մարզի գյուղացիները, կարծելով, թե լավ բերք ստանալու համար հարկ է դաշտերը հրդեհել` կրակ են վառում: Երբեմն հրդեհներ են բռնկվում նաև մշակվող դաշտերից հեռու` սարերի բարձունքներում: Սակայն բոլոր դեպքերում հրդեհների նկատմամբ վերաբերմունքը նույնն է` մարզի հրշեջները դրանց ուշադրություն չեն դարձնում: Ապրիլի 26-ին, ժամը 18-ի սահմաններում, երբ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը Նոյեմբերյանից ուղևորվում էր Իջևան, տեղանքից մոտ 8 կմ հեռավորությամբ` մայրուղուց ոչ հեռու, երկաթգծի մոտ հրդեհ էր, հսկա ծառեր էին այրվում, սակայն հրշեջներ չկային: Տավուշի մարզում վատ սովորույթ է դարձել հրդեհներին ուշադրություն չդարձնելը»: