5 մայիսի 2012 - 11:14 AMT
Ճապոնիայում կկանգնեցվի վերջին ատոմային ռեակտորը

Ճապոնիայում այսօր կկանգնեցնեն «Տոմարի» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկը, որը վերջին գործող էներգաբլոկն էր երկրում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այսպիսով Ճապոնիան, որն ունի 54 կոմերցիոն ռեակտոր, փաստորեն մտադիր է հրաժարվել ատոմային էներգետիկայից:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ատոմակայանների մեծ մասը Ճապոնիայում դադարեցրին աշխատանքը ստուգումների համար և մինչ օրս չեն վերականգնել աշխատանքը: Վերագործարկման համար հարկավոր է տեղական իշխանությունների թույլտվությունը: Մինչդեռ, ըստ ճապոնական օրենքների, յուրաքանչյուր ատոմային ռեակտոր պետք է պլանային ստուգում անցնի 13 ամիսը մեկ: Պաշտոնական Տոկիոն այժմ բանակցում է տեղական իշխանությունների հետ ատոմակայանների աշխատանքը վերսկսելու համար, սակայն առանց տեսանելի հաջողության: