Փորձագետ. Հրապարակում պայթած փուչիկները կարող էին ջրածնով կամ մեթանով լիցքավորված լինել

Փորձագետ. Հրապարակում պայթած փուչիկները կարող էին ջրածնով կամ մեթանով լիցքավորված լինել

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող է լինել այն, որ փուչիկները լիցքավորված էին ջրածնով կամ մեթանով, միայն այդ գազերը միաժամանակ կարող են և պայթել, և դեպի վեր բարձրանալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Գելիմաշի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ֆեդոտովը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, թե փուչիկները լիցքավորված էին հելիումով: «Ավելի շուտ, դա ջրածին է եղել:

Հելիումը իներտ գազ է, այն չի մտնում քիմիական ռեակցիաների մեջ: Հելիումի քիմիական միացությունները կարելի է ստանալ միայն շատ սպեցիֆիկ պայմաններում, և դրանք անկայուն են: Շնչառական խառնուրդները, այդ թվում ստորջրյա ապարատների համար, արվում են հելիումի և թթվածնի հիման վրա հենց այն պատճառով, որ հելիումը իներտ գազ է»,-ասել է Ֆեդոտովը:

Պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք փուչիկներում լինել հելիումի և բնական գազի խառնուրդ, որից էլ ստանում են հելիումը՝ Ֆեդոտովն ասել է, որ դա բացառվում է: «Բնական գազից հելիումը ստանում են խտացման միջոցով, այնպիսի ջերմաստիճանի պայմաններում, երբ բոլոր մյուս միացությունները, մյուս գազերը մնում են պինդ վիճակում և միայն հելիումն է հեղուկ վիճակում: Ուստի ջրածինների մնացորդների կամ խառնուրդի առկայությունը հելիումի մեջ բացառվում է զուտ տեխնոլոգիական պատճառներով»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, քիչ հավանական է, որ փուչիկների համար հատուկ հելիումի և այլ գազերի խառնուրդ պատրաստվի՝ դրա համար հատուկ սարքավորումներ են հարկավոր: «Միակ վարկածը ջրածնից բացի մեթանն է, թեև նրա բարձրացման ուժն այնքան մեծ չէ: Մեթանը կարող էր պայթել: Գազի սալիկների համար օգտագործվող կենցաղային պրոպան-բութանը օդից ծանր է, այն ներքև է իջնում: Իսկ մեթանը՝ - CH4, օդից թեթև է: Տեսականորեն, փուչիկների մեջ կարող էր մեթան լինել»,-ասել է Ֆեդոտովը:

«Ոչ մի այլ բռնկուն գազ չի կարող վեր բարձրանալ՝ դա կամ մեթան է, կամ ջրածին»,-ասել է Վլադիմիր Ֆեդոտովը:

Մայիսի 5-ի առավոտյան ժամը 11.00-ի դրությամբ` հոսպիտալացված 154 քաղաքացիներից 78-ը դուրս են գրվել, 25 հոգի դեռևս վերակենդանացման բաժնում են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---