5 մայիսի 2012 - 11:31 AMT
Առողջապահության նախարարություն. Ժամը 10:00-ի դրությամբ հիվանդանոցներում կա 94 քաղաքացի

Մայրաքաղաքի բժշկական հաստատություններում մայիսի 5-ի` ժամը 10:00-ի դրությամբ բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հաղորդում են առողջապահության նախարարությունից:

Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով:

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: