Վերջին 11 տարում No Doubt խմբի առաջին ալբոմը կթողարկվի սեպտեմբերի 25-ին![]() 5 մայիսի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան No Doubt խումբը, որը վերջին 11 տարում առաջին անգամ ձենամուխ է եղել նոր ալբոմի ձայնագրությանը, վերջապես հայտարարել է սպասված ձայնասկավառակի թողարկման ամսաթիվը՝ սեպտեմբերի 25, այդ մասին երաժիշտները հայտարարել են YouTube-ի իրենց պաշտոնական էջում: «Ալբոմը կհայտնվի սեպտեմբերի 26-ին»,-հայտարարել է խմբի մենակատար Գվեն Ստեֆանին տեսանյութում՝ ծիծաղ առաջացնելով իր գործընկերների մոտ: Երկրորդ անգամ նա արդեն բասիստ Թոնի Քենալի օգնությամբ կարողացավ ճիշտ օրը նշել՝ սեպտեմբերի 25-ը: Ալբոմի մասին հիշատակումները առաջին անգամ հայտնվեցին 2009 թվականին: Երկու տարի անց խումբը բլոգում հայտնեց, որ այն դեռ հարկավոր է լրամշակել: Խմբի վերջին՝ Rock Steady ալբոմը թողարկվել է 11 տարի առաջ: Երաժիշտները տարբեր հարցազրույցներում ու բլոգերում հույս են հայտնել, որ սկավառակը լավագույնը կդառնա իրենց կարիերայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |