Հովհաննես Վարդերեսյանը Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Հովհաննես Վարդերեսյանը Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Վանտաա քաղաքում, որտեղ անցկացվում է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը, հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը (66կգ ք/կ) 1/16 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է Իվան դե Խեսուս Արանգոյին (Կոլումբիա): 1/8 եզրափակչում նա կպայքարի Ալան Ջակաևի (Ուկրաինա) հետ, ով 4:0 հաշվով ուժեղ է գտնվել Շարուր Վարդանյանից (Շվեդիա):

Նորիկ Խաչատրյանը (60կգ ք/կ) 4:6 հաշվով զիջել է Ալբերտ Բաղումյան-Հախնազարյանին (Իսպանիա) և զրկվել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու իրավունքից:

Ազատ ոճի ըմբիշ Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ) 1/8 եզրափակչում կհանդիպի Քոունգ-Ջին Նամին (Կորեա): Հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը մինչև 55կգ ք/կ 1/16 եզրափակչում կպայքարի լեհ Մարիուս Լոսի դեմ, իսկ Արթուր Շահինյանը` Նինգ Դուանի (Չինաստան):

Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Իսկ դասական ոճի ըմբիշներից Լոնդոնի խաղերին իրենց մասնակցությունն ապահովել են Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---