Միջազգային դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել ընտրական ոլորտում կառավարության իրականացրած բարեփոխումները

Միջազգային դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել ընտրական ոլորտում կառավարության իրականացրած բարեփոխումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը:

«Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և դրա համար ամեն ինչ արել ենք»,- ասել է վարչապետը:

\ Միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել կառավարության իրականացրած բարեփոխումները, որոնք լավ հիմք են ստեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընտրակեղծիքների դիմող բոլոր անձինք իրենց պատիժը կրելու են օրենքի ողջ ուժով և նշել, որ բացառվելու են քվեաթերթիկների լցոնումների, քաղաքացիներին պարտադրանքի դիմելու և նմանատիպ բոլոր դեպքերը:

Այնուհետև զրուցակիներն անդրադարձել են ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացներին և մի շարք այլ հարցերի, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---