Ֆրանսիան և Գերմանիան թույլ չեն տա Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը

Ֆրանսիան և Գերմանիան թույլ չեն տա Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը

PanARMENIAN.Net - Քանի դեռ Եվրամիության առաջատար երկրները՝ Ֆրանսիան և Գերմանիան, դեմ են, Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին (Հունգարիա): Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, և եթե ԵՄ 27 երկրներից մեկը դեմ է, ապա որոշումը չի ընդունվի: «Եթե Թուրքիան վերջնականապես համոզվի, որ չի դառնա ԵՄ անդամ, նա ապա նա կարող է փորձել մտնել Եվրասիական միություն, որը սկսել է ձևավորվել և վերջնականապես կձևավորվի հինգ տարի հետո»,- ասել է Կեմենին, հավելելով, որ հազիվ թե Ֆրանսիայի կամ Գերմանիայի դիրքորոշումն այս հարցում առաջիկա 10-15 տարվա ընթացքում փոխվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---