Արազ Օզբիլիսը կկարողանա տեղափոխվել «Կուբան»

Արազ Օզբիլիսը կկարողանա տեղափոխվել «Կուբան»

PanARMENIAN.Net - Ամստերդամի «Այաքսի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը այս խաղաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Կուբան»:

Այս մասին հաղորդում է «Սովետսկիյ սպորտը»: 2009-ի փետրվարին Օզբիլիսը «Այաքսի» հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր և դրա ավարտից հետո նա կարող է տեղափոխվել «Կուբան»:

2012թ Օզբիլիսը իր առաջին խաղն է անկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` Կանադայի հետ ընկերական խաղում` հենց առաջին խաղում աչքի ընկնելով գոլով:

Հարկ է նշել, որ այս ձմռանը «Կուբանը» ձեռք է բերել Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելլիին, բացի այդ, մեծ է հավանականությունը, որ ամռանը Կուբանի կազմը կհամալրի նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---