Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար. Արթուր Շահինյանը հաղթանակ է տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ

Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար. Արթուր Շահինյանը հաղթանակ է տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Արթուր Շահինյանը վարկանիշային մրցաշարի 1/16 եզրափակչում հաղթանակ է տարել Նինգ Դուանի (Չինաստան) նկատմամբ: Հայ հունահռոմեական ոճի ըմբիշը երկու մրցափուլերում հաղթել է 6:2 հաշվով:

Շահինյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Վլադիմիր Գեգեշիձեին (Վրաստան):

Այսօր հաղթանակ է տարել Հովհաննես Վարդերեսյանը (66 ք/կ) և 1/8 եզրափակչում հանդիպելու է Ալան Ջակաեևի (Ուկրաինա) հետ, իսկ Նորիկ Խաչատրյանն առաջին մենամարտում պարտվել է:

Պայքարն առայժմ չեն սկսել ազատ ոճի ըմբիշ Ռուսլան Բասիևը (120 ք/կ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (55 ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---