Ստանիսլավ Տարասով. Իրանի շուրջ զինված հակամարտության դեպքում կսրվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը

Ստանիսլավ Տարասով. Իրանի շուրջ զինված հակամարտության դեպքում կսրվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - «Աշխարհի գլխավոր խաղացողները հիմա Անդրկովկասի ու Իրանի ժամանակը չունեն»,-հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, հայտնում է Analitika.at.ua-ն: Ըստ փորձագետի, «Բաքուն դեռ Անկարայի ու Երևանի միջև ստորագրված Ցյուրիխի արձանագրությունների ճնշման տակ է: Առավել ևս, որ այդ փաստաթղթերը երկու երկրների խորհրդարանների օրակարգում են և կողմերը ետ չեն կանչել ստորագրությունները, թեև Անկարան Բաքվի ճնշման տակ դեռ շաղկապում է այդ փաստաթղթերի վավերացումը ղարաբաղյան կարգավորման հետ, ինչը չի նախատեսվում այդ արձանագրություններով: Այնուամենայնիվ, ցանկացած պահի, տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի փոփոխության դեպքում թուրքերը կարող են այլ քայլի դիմել, թեկուզ պահպանելու համար ազդեցության այդ մեխանիզմը տարածաշրջանի վրա»:

Անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին՝ փորձագետը նշել է, որ աշխարհի գլխավոր խաղացողները հիմա Անդրկովկասի ու Իրանի ժամանակը չունեն: «Ինչպես վերջերս հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա Մամեդովը, «Ադրբեջանի մերձեցումն Արևմուտքի հետ որոշակի լարվածություն է առաջացրել Իրանի հետ հարաբերություններում: Իրանն ասում է. ինչո՞ւ եք նավթ վաճառում Արևմուտքին: Դուք պետք է խզեք ձեր հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ, քանի որ նրանք մեր թշնամիներն են: Բաքուն մտավախության առիթ ունի: Առաջին հերթին, քանի որ Թեհրանի տեսակետից Բաքուն հանդես է գալիս որպես պոտենցիալ հարթակ, որից Արևմուտքը կարող է հարվածել Իրանին: Երկրորդը, եթե Արևմուտքը հարձակվի Իրանի վրա, ապա Թեհրանը կհարվածի Արևմուտքի դաշնակիցների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի օբյեկտներին»: Եվ ոչ միայն դա: Բաքվում չգիտես ինչու ենթադրում են, որ հարկ եղած դեպքում Իրանի ադրբեջանցիների 5 տոկոսը «կարող է ակտիվանալ գիտակցաբար խարխլելու համար Թեհրանի ռեժիմը»: Սակայն, այդ նույն ադրբեջանցիները կարող են կազմակերպել նաև «ազատագրական արշավ» Իրանից դեպի Բաքու: Եվ ոչ միայն: Իրանի շուրջ զինված հակամարտության դեպքում կսրվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,-ասել է Տարասովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---