ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատում ընտրահանձնաժողովների պատրաստվածությունը

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատում ընտրահանձնաժողովների պատրաստվածությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունները սկսվել են ժամանակին, բոլոր ընտրատեղամասերը ժամանակին են բացվել, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: Ըստ նրա, ՀՀ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևում են ԱՊՀ դիտորդների առաքելության 173 դիտորդներ:

«ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց կամքը»,-հայտարարել է նա:

Վլադիմիր Գարկունը նշել է, որ ընտրական գործընթացը նորմալ է ընթանում՝ բարձր գնահատելով ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստվածությունը, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածությունն ընտրություններին: Գարկունը նշել է, որ եզրափակիչ զեկույցը պատրաստ կլինի վաղը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---