6 մայիսի 2012 - 12:25 AMT
Լոնդոնում պաշտոնապես բացվել է Օլիմպիական մարզադաշտը

2012թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում պաշտոնապես բացվել է Օլիմպիական մարզադաշտը: Մարզադաշտի կառուցումը 500 մլն ֆունտ է արժեցել, հայտնում է «Ռոյթերսը»:

Բացմանը ներկա է եղել 75 հազար հանդիսատես, մարզադաշտը 80 հազար տեղ ունի: Մշտական է լինելու միայն ստորին յարուսը, որը 25 հազար նստատեղ ունի:

Ավելի վաղ Օլիմպիական մարզադաշտում անցան Բրիտանիայի համալսարանների ու քոլեջների մրցումները: Հատկանշական է, որ առաջին հաղթանակը նոր մարզադաշտում տարավ ոչ թե անգլիացի, այլ իռլանդացի Ջասթին Քիննին