7  06.05.12 - ԱԺ ընտրություններ. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանն ընտրատեղամաս էր այցելել ընտանիքի անդամների հետ

Գագիկ Ծառուկյանն ընտրատեղամաս էր այցելել ընտանիքի անդամների հետ

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Առինջի 28/28 ընտրատեղամասում ԱԺ 2012 ընտրություններին իր ընտրությունը կատարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա ընտրատեղամաս էր եկել իր ընտանիքի անդամների հետ: Ծառուկյանը սպասեց, մինչև ընտրատեղամասում գտնվող մնացած ընտրողները կատարեն իրենց ընտրությունը և հետո նոր մտավ ընտրատեղամաս: Լրագրողների հետ խոսելիս ԲՀԿ նախագահն անդրադարձավ Նաիրա Զորաբյանի ահազանգած ընտրախախտումներին՝ նշելով, որ դրանք ուղղելի են. «Ամենակարևորն այն է, որ հիմա ամեն ինչ նորմալ է ընթանում»:

Պատասխանելով այն հարցին, թե ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններին՝ Ծառուկյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե ինչպես կանցնեն այս խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընդ որում, եթե ընտրությունների մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, ապա ՀԱԿ-ը` որպես բլոկ, պետք է հաղթահարի 7 տոկոսի շեմը:

Հայաստանում ընտրություններին հետևելու են 647 միջազգային և 31 հազար տեղական դիտորդներ, ինչը հայկական ընտրությունների համար աննախադեպ թիվ է: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու համար իրենց առաքելություններն են ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ),ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը(69), ԵԽԽՎ (37), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ Դիտորդական առաքելությունը (151), ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) և SILBA միջազգային կազմակերպությունը:

Նախնական արդյունքները կհրապարկվեն քվեարկությունից առնվազն 24 ժամ անց, իսկ վերջնական արդյունքները` քվեարկության 7-րդ օրը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---