6 մայիսի 2012 - 14:59 AMT
Սևան քաղաքի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 12.25-ին Հայաստանում`Սևան քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.5մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են`հյուսիսային լայնության 40.550 և արևելյան երկայնության44.960: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: