12  04.05.12 - Փուչիկների պայթյուն Հանրապետության Հրապարակում

Փուչիկների բռնկման հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում դեռևս բուժվում է 78 մարդ

Փուչիկների բռնկման հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում դեռևս բուժվում է 78 մարդ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են: Հարություն Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվել են մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվեցին դեպքից տուժածները:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկել բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատել բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը:

Բժշկական հաստատություններին հատկացվել են լրացուցիչ քանակության դեղորայք` քսուկներ, ցավազրկողներ, և անհրաժեշտ բուժպարագաներ:

Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից հիվանդանոցներից մեկ առ մեկ հավաքագրվել են բոլոր այն քաղաքացիների տվյալները, որոնք պատահարի հետևանքով դիմել էին բուժհաստատություններ: Ճշգրտվել են բոլոր անվանացանկերը, հստակեցվել են ախտորոշումները, կազմվել է ամբողջական ցանկ, որը տրամադրվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում: Հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին և ծանր: Արդեն առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում էր ստանում 94 քաղաքացի, որոնցից 25-ը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար:

Ողջ օրվա ընթացքում շարունակվել են հերթապահություններն` ինչպես առողջապահության նախարարությունում, այնպես էլ բժշկական հաստատություններում. կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Դուրսգրումները շարունակվել են: Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում էին ստանում 80-ը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---