6 մայիսի 2012 - 16:49 AMT
Ռուսաստանի ԱԳՆ. Սիրիայի վերաբերյալ Աննանի պլանն աշխատում է

ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Աննանի պլանը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ աշխատում է, իսկ ՄԱԿ հսկողությունն արդյունավետ է, կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄԱԿ առաքելության ղեկավարը զեկուցել է, որ Սիրիայում բռնությունը զգալիորեն նվազել է: Նշանակում է, որ Աննանի պլանն աշխատում է, ՄԱԿ-ի հսկողությունն արդյունավետ է»,- հաղորդել է Գենադի Գատիլովը:

Ներկա պահին Սիրիայում Քոֆի Աննանի պլանի շրջանակներում գործում է հրադադարի մասին համաձայնությունը: