6 մայիսի 2012 - 18:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանում ամեն հաջորդ ընտրությունները նախորդից վատն են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ համոզվել է նրանում, որ Հայաստանում ամեն հաջորդ ընտրությունները նախորդից վատն են: «Հայաստանում ներկայիս վիճակի պատճառն այն է, որ իշխանությունը ժողովրդը չի չի ձևավորում»,-հայտարարել է նա` ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ կատարած այցի ժամանակ:

Լևոն Տեր-Պետրոսյանը կցանկանար հավատալ լավին, սակայն ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին տեղեկությունները վկայում են այն մասին, որ նրա պնդումը, որ «Հայաստանում ամեն հաջորդ ընտրությունները նախորդից վատն են», ցավոք, ճիշտ է:

Միաժամանակ առաջին նախագահը բարձր է գնահատել ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի աշխատանքը ընտրությունների ժամանակ: «Եկել է ժամանակը, երբ հակամարտող ուժերը հասկացել են, որ այսուհետ այսպես շարունակվել չի կարող»,-ընդգծել է նա, հավելելով, որ ժողովուրդը պետք է վստահություն ունենա ընտրությունների նկատմամբ:

«Սա ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի կամ ՀՅԴ-ի խնդիրը չէ, այլ Հայաստանի պատվի հարցն է»,-ասել է նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը իր կարծիքն է հայտնել իշխողների հաղթանակի վերաբերյալ: «Նրանք կարող են «զորբայությամբ» պաշտպանել իրենց իշխանությունը, սակայն ու՞մից, «Դաշնակցությունի՞ց»: Նրանք հաղթանակ են տանում ողջ ժողովրդի նկատմամբ»,-հայտարարել Հայաստանի առաջին նախագահը:

ՖՈՏՈՇԱՐՔ