6 մայիսի 2012 - 18:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
17:00 դրությամբ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 51.53 տոկոսը

Վերջին տվյալներով (17:00) Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 51.53 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հետևյալ թվերը.

Երևանում քվեարկել է 390170 մարդ, Արագածոտնում`66.819, Արարատում` 128.162, Արավիրում` 98.669, Գեղարքունիքում` 105290, Լոռիում` 116.284, Կոտայքում` 125.373, Շիրակում` 107.863, Սյունիքում` 74.566, Վայոց ձորում` 26781 և Տավուշում` 60.144 ընտրության իրավունք ունեցող քաղաքացի:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 12.00-ից սկսած, երեք ժամը մեկ: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ